Սոլանա. «Եվրամիությունը պատրաստ Է քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի դրական զարգացման համարե
1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան նախօրյակին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ կայացած հանդիպման ընթացքում հայտարարել Է, որ Եվրամիությունը պատրաստ Է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի դրական զարգացման համար: Հանդիպմանը արծարծվել են նաեւ Եվրամիության եւ Ադրբեջանի համագործակցության թեման, տարածաշրջանային հարցեր եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Սոլանան նշել Է հակամարտությունը լուծելու համար բանակցություններում դինամիկությունը պահպանելու կարեւորությունը եւ հայտնել Է, որ Եվրամիությունը պատրաստ Է քայլեր ձեռնարկել կարգավորման գործընթացի դրական զարգացման համար: