Ամերիկացի զինվորականները ձեռնամուխ են եղել վրացական զորքերի ուսուցմանը
1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկուշաբթի սկսվել է ISAF-ի (Միջազգային անվտանգության ապահովման ուժեր) շրջանակներում խաղաղապահ առաքելությանը վրացի զինվորականների պատրաստման նոր փուլը: Ինչպես հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարությունում, առաքելությանը պատրաստությունը ԱՄՆ- ը եւ Վրաստանն սկսում են երկշաբաթյա զորավարժություններով, որոնք կրում են «Անհապաղ պատասխանե պայմանական անվանումը: Այդ վարժանքներն այն ծրագրի բաղկացուցիչ մասն են, որը նպատակ ունի վրացի զինվորականներին պատրաստել Աýղանստանում միջազգային անվտանգության պահպանման գործողություններին: Վարժանքների այս փուլում վրացական ստորաբաժանումները պատրաստվելու են հակաահաբեկչական գործողությունների: Աýղանստանում հակաահաբեկչական գործողությունները վրացի զինվորականներն իրականացնելու են ամերիկացիների հետ միասին: «Միացյալ Նահանգները շնորհակալ է այն բանի համար, որ վրացական զինուժերը կամավոր մասնակցում են Աýղանստանում իրականացվող կարեւորագույն գործողությանըե,- ասված է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության մամլո տեղեկագրում: Երկուշաբթի Վազիանի ռազմակայանում տեղի է ունեցել զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը: