Տարածաշրջանային

Ադրբեջանը մտադիր է մեծացնել իր խաղաղարարների թվաքանակը Աýղանստանում

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը ծրագրում է մեծացնել Աýղանստանում միջազգային խաղաղարար զորակազմում (ISAF) իր խաղաղարարների թվաքանակը, այդ մասին «ԱզերիՊրեսինե հայտնել են Ադրբեջանի կառավարության աղբյուրները: Ներկայում աշխատանքներ են տարվում Աýղանստանում անվտանգության օգնության միջազգային ուժերի կազմում Ադրբեջանի զորակազմի թվաքանակը ավելացնելու փաստաթղթերը պատրաստելու ուղղությամբ, որի ավարտից հետո այն կներկայացվի խորհրդարանի հաստատմանը, ասել են Ադրբեջանի կառավարության աղբյուրները: Նույն աղբյուրները հայտնել են, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների` Բրատիսլավայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանը բանավոր համաձայնություն է տվել ISAF-ի կազմում իր խաղաղարարների թվաքանակն ավելացնելու հարցում: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մեծացված անձնակազմի ծախսերը, ինչպես նախկինում, պետք է կատարվեն NATO-ի կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում