Տարածաշրջանային

Տարածվող խոզագրիպի պատճառով Թուրքիայում մարդկանց արգելվել է համբուրվել, ձեռքով բարեւել եւ գրկախառնվել

1 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում տարածվող խոզագրիպի հետ կապված այդ երկրի առողջապահության նախարար Ռեջեբ Աքդաղը կոչ է արել բնակչությանը 5 ամսով զերծ մնալ համբուրվելուց, ձեռքով բարեւելուց եւ գրկախառնվելուց: Թուրքական «Ակտիýհաբերե կայքի փոխանցմամբ, Աքդաղը հայտարարել է, որ նոյեմբերի վերջին Թուրքիայի բոլոր դպրոցներում կսկսվեն խոզագրիպի դեմ համատարած պատվաստումները: Կայքը հայտնել է, որ Ստամբուլում եւ Անկարայում դպրոցները մեկ օրով փակելու եւ վարակազերծման աշխատանքներ անցկացնելու վերաբերյալ կազմակերպված մամուլի ասուլիսում Թուրքիայի հանրային հեռուստատեսության ղեկավար Իբրահիմ Շահինն ասել է, որ ծրագրեր են պատրաստել հեռարձակման` երեխաներին խոզագրիպի մասին տեղեկացնելու համար: Թուրքիայի առողջապահության նախարարը խոզագրիպի տարածումը կանխելու նպատակով խորհուրդ է տվել բնակչությանը հրաժարվել անմիջական շփումից: «Պետք է գոնե 5 ամսով հրաժարվել համբուրվելուց, գրկախառնվելուց եւ ձեռք սեղմումներիցե, -ասել նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում