Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ լարվածությունը խորանում է
1 րոպեի ընթերցում
ԱՆԿԱՐԱ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` Թեհրան այցից առաջ Անկարայում «Գարդիանինե արած հայտարարությունն այն մասին, որ Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը սպառնացել է Պաղեստինի Գազայի հատվածի դեմ միջուկային զենք օգտագործելու հնարավորությամբ, ավելի է խորացրել Թել Ավիվի եւ Անկարայի միջեւ եղած լարվածությունը: Ըստ Անատոլու գործակալության, դրան հետեւել է Իսրայելի ԱԳՆ մամուլի խոսնակի կոշտ հայտարարությունն այն մասին, որ «պետք չէ ուշադրության առնել ամեն մի բարբաջանքե: Իսրայելյան «Հաարեցըե գրել է, որ «թուրք վարչապետն ավելի է բորբոքել Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ շարունակվող լավածություններըե: «Թեհրան այցից առաջ Էրդողանը հայտարարել է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Թուրքիայի բարեկամն է եւ չհիմնավորված հարձակում գործել Իսրայելի արտաքին գործերի նախարարի վրա: Թուրք վարչապետի այդ արտահայտություններն ավելի են բորբոքել Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ շարունակվող լարվածություններըե, -գրել է իսրայելյան թերթը: