Տարածաշրջանային

Դիմիտրիս Խրիստոýիաս. «Թուրքիայի ԵՄ անդամակցությանը Կիպրոսի աջակցությունն առանց պայմանների չէե

1 րոպեի ընթերցում

ՆԻԿՈԶԻԱ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոýիասը հայտարարել է, որ Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության գործընթացի հետ կապված Կիպրոսի աջակցությունն առանց պայմանների չէ: Անատոլու գործակալության համաձայն, կիպրահույն առաջնորդը պաշտոնական մի արարողության ժամանակ ունեցած ելույթում ասել է, որ պետք է բոլորը հասկանան, որ Թուրքիայի ԵՄ գործընթացը չի կարող չխոդընդոտվել, եթե Անկարան չկատարի Կիպրոսի Հանրապետությունը ճանաչելու եւ իր նավահանգիստներն ու օդանավակայանները կիպրական դրոշով նավերի ու օդանավերի համար բացելու մասին Բրյուսելին տված խոստումը: «Մենք չենք ցանկանում պատժել Թուրքիային: Պարզապես Անկարան պետք է կատարի ԵՄ անդամակցության պայմանները: Գլխավորը, Թուրքիան պետք է օգնական լինի Կիպրոսի վերամիավորման խնդրի լուծմանը, որը տեղի ունենա մեկ ինքնիշխանության, միաքաղաքացիության, մեկ միջազգային ինքնության հիմքով, քաղաքական հավասարության վրա հիմնված երկու տարածաշրջաններից, երկու հասարակություններից բաղկացած դաշնային միասնական պետություն ստեղծելու միջոցովե, -ասել է Կիպրոսի առաջնորդը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում