Տարածաշրջանային

Գերմանիայի կառավարությունը որոշել է Թուրքիայի ԵՄ բանակցությունների ավարտի համար ժամկետ չսահմանել

1 րոպեի ընթերցում

ԲԵՌԼԻՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում սեպտեմբերի 27-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթանակած Քրիստոնեադեմոկրատական (CDU), Քրիստոնեասոցիալական միություն (CSU) կուսակցությունների եւ Ազատ դեմոկրատական կուսակցության (FDP) միջեւ երեք շաբաթ ընթացող հանդիպումների արդյունքում ձեւավորված կոալիցիոն կառավարության արձանագրության համաձայն, նախատեսվում է Թուրքիայի հետ Եվրամիության միջեւ բանակցությունները շարունակել՝ չսահմանելով ավարտի համար որեւէ ժամկետ: Թուրքական մամուլի համաձայն, Գերմանիայի նոր կառավարությունում 7-ը CDU- ից, 5-ը՝ FDP-ից, 3-ը՝ CSU-ից նախարարներ կան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում