Տարածաշրջանային

Վրաստանի վարչապետը երկօրյա այցով մեկնել Է Իսպանիա

1 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին երկօրյա այցով մեկնել Է Իսպանիա: Ինչպես հաղորդել Է Վրաստանի կառավարության դիվանատան մամուլի ծառայությունը, այցի շրջանակներում Գիլաուրին հանդիպում կունենա Իսպանիայի վարչապետ Լուիս Ռոդրիգես Սապատերոյի, ինչպես նաեւ Իսպանիայի ղեկավարության այլ ներկայացուցիչների եւ այդ երկրի գործարար շրջանների հետ: Վրաստանի վարչապետը այցի ընթացքում կմասնակցի վրաց-իսպանական գործարար համաժողովին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում