Պակիստանում կալանվել են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 11 զինվորականներ
1 րոպեի ընթերցում
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի անվտանգության ուժերն այսօր Իրանի հետ սահմանի մերձակայքում կալանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 11 զինվորականների: Նրանք Պակիստանի տարածք Էին ժամանել «Ջոնդոլլաե («Ալլահի զինվորներե) ծայրահեղական խմբավորման պարագլուխ Աբդուլլա Մալեք Ռիգիին, ինչպես նաեւ Իրանի տարածքում խոշոր ահաբեկության մյուս կազմակերպիչներին ու կատարողներին բռնելու նպատակով: Իրանի ղեկավարությունը գտնում Է, որ Իսլամաբադը պարտավոր Է Իրանի հատուկ ծառայություններում իրավունք տալ Պակիստանի տարածքում հայտնաբերելու ահաբեկիչներին: