Տարածաշրջանային

Ըստ Պենտագոնի նախկին պաշտոնյայի՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը Իրանի կողմն է անցել

2 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավորարեւելյան հարցերով ամերիկացի մասնագետ, Պենտագոնի նախկին պաշտոնյա Մայքլ Ռուբինը American Enterprise Institute հետազոտական կազմակերպության կողմից Վաշինգտոնում կազմակերպված հավաքում հայտարարել է, որ «Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբն անցել է Իրանի կողմըե: Ըստ թուրքական «Հուրիեթիե, «Արդյոք պետք է Իսրայելը հարձակվի Իրանի վրաե թեմայով հավաքում Մայքլ Ռուբինն ասել է, որ Թուրքիան հիմնովին փոխվել է: «Թուրքիան շրջվել է դեպի արեւելք: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունն այժմ Իրանի կողմն է անցելե, -ասել է ամերիկացի փորձագետը: Այն հարցին, թե Իրանի հարեւաններից որոնք կարող են աջակցել այդ երկրի վրա Իսրայելի հնարավոր հարձակմանը, մերձավորարեւլյան հարցերով ամերիկացի փորձագետն ասել է. «Հնարավոր է աջակցի Սաուդյան Արաբիան: Սակայն, սխալվում են այն մարդիկ, ովքեր կարծում են, որ դրան կաջակցի նաեւ Անկարան: Վերջին մի քանի տարիներին Թուրքիան հիմնովին փոխվել էե: «Իրանն Իրաքից չորս անգամ մեծ է: Իսրայելցի օդաչուները դժվար թե ցանկանան մեռնել Իրանի միջուկային գործարանները, կապի ցանցելը, հրամանատարական կենտրոնները հարվածելու համար: Իրանը Իրաքի Օսիրաք միջուկային կենտրոնը չէ, որ իսրայելցի օդաչուները հեշտությամբ վերացնեն այնե, -ասել է Պենտագոնի նախկին պաշտոնյան: Իսրայելը 1981 թ-ի հունիսին ոչնչացրել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադի մոտակայքում գտնվող Օսիրաքի միջուկային գործարանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում