Տարածաշրջանային

Գերմանիայում Վրաստանի դեսպան կլինի գերմանացի արքայադուստրը

1 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Է նշանակվում Հաբսբուրգ Լոթրինգենը՝ Հաբսբուրգների թագավորական գահատոհմից: Նրա թեկնածությունն այսօր ներկայացվել Է Վրաստանի խորհրդարանի բյուրոյում: Գաբրիելա Հասբսբուրգ Լոթրինգենը ծնվել Է 1956 թվականին Լյուքսեմբուրգում, նա մասնագիտությամբ փիլիսոփա Է եւ արվեստաբան: Մի քանի պարգեւների դիզայնի հեղինակ Է: 2001 թվականից մինչ օրս դասախոսություններ Է կարդում Վրաստանի Գեղարվեստի ակադեմիայում եւ Նոյշտանդի ամառային ակադեմիայում: 2004 թվականից Գաբրիելա Հաբսբուրգ Լոթրինգենը դասախոսություններ Է կարդում Բոս Շայրենում, իսկ 2005-ից՝ Բեդ Ռայհենհալի ակադեմիայում: Նա Գերմանիայում կփոխարինի դեսպան Լեւան Դուչիձեին, որի հետկանչման պատճառների մասին չի հաղորդվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում