Տարածաշրջանային

Վրացի տղամարդիկ ամենից ավելի երկյուղում են գործազրկությունից

1 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի տղամարդիկ ամենից ավելի երկյուղում են գործազրկությունից, իսկ ամենաքիչը՝ պատասխանատվությունից ու պարտավորություններից: Դա ցույց Է տվել «Ինչից են վախենում վրացի տղամարդիկե թեմայի շուրջ «Կվիրիս պալիտրաե շաբաթաթերթի անցկացրած հարցումը, որին 504 մարդ Է մասնակցել: Անցած շաբաթ համանման հարցում Էր անցկացվել վրացի կանանց շրջանում: Պարզվել Է, որ վրացուհիներին ամենից ավելի վախեցնում Է մենակությունը, իսկ ամենաքիչը՝ բամբասանքը: Հարցման «գործազրկությունե կետի օգտին քվեարկել Է դրան մասնակցած տղամարդկանց մեծամասնությունը, այն առաջին տեղն Է գրավել 6,42 բալով: Ընդ որում՝ հարցվածների 39 տոկոսը այդ կետը գնահատել են առավելագույն 8 միավորով: Երկրորդ տեղը 5,11 բալով զբաղեցրել Է «դավաճանությունե կետը, որը կանանց մոտ երրորդ տեղում Էր: Երրորդ տեղում «աղքատությունե կետն Է, որը հավաքել Է 5,04 բալ: Այնուհետեւ տեղերը բաշխվել են հետեւյալ կերպ՝ «հիվանդություններե, «մենակությունե, «ծերությունե, «ընտանեկան կոնýլիկտներե եւ վերջին կետը՝ «պարտավորություններ ու պատասխանատվությունե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում