Հոկտեմբերի 27-ին Ադրբեջան կժամանի թուրք խորհրդարանականների պատվիրակությունը
1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 27-ին Ադրբեջան կժամանի թուրք խորհրդարանականների պատվիրակությունը: «Սպասվում Է, որ Թուրքիայի արտաքին հարաբերությունների խորհրդարանական կոմիտեի նախագահ Մուրադ Մարջանի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն «Ադալեթե եւ «Ինկիշաýե կառավարական կուսակցություններից, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից եւ Ազգայնական շարժում կուսակցությունից պատգամավորներըե,-այսօր «Թրենդե-ին հայտնել Է ադրբեջանա-թուրքական միջխորհրդարանական աշխատանքային խմբի համանախագահ Նիզամի Ջաýարովը: Նա նշել Է, որ ադրբեջանցի գործընկերների հետ թուրք խորհրդարանականների հանդիպումները կսկսվեն հոկտեմբերի 28-ից: «Քննարկումների հիմնական թեման կդառնա Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կանխումը: Խորհրդարանականները նաեւ կքննարկեն Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների շուրջ ծագած սկանդալըե,-ասել Է պատգամավորը: