Տարածաշրջանային

Թուրքիայի վարչապետը դադարեցրել է PKK-ականների տունդարձը

1 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հրահանգով թուրքական իշխանություններն արգելել են «Քրդական աշխատավորական կուսակցությանե (PKK) անդամների Թուրքիա մուտքը՝ Եվրոպայից: Թուրքական «Հուրիեթիե համաձայն, իրաքյան Քրդստանից 34 PKK-ականների Դիարբեքիր տունդարձը տոնակատարության վերածվելուց հետո, թուրք-քրդական բախումների ժամանակ զոհված թուրք զինվորների ընտանիքներում բողոքի տրամադրություններ ծագելու պատճառով, թուրքական իշխանությունները անհայտ ժամկետով հետաձգել են հոկտեմբերի 28-ին Եվրոպայից Ստամբուլ վերադառնալ ցանկացող 15 PKK-երի մուտքը Թուրքիա: Ըստ թերթի, այդ կապակցությամբ Էրդողանը լրագրողներին ասել է, որ իշխանությունները պետք է «լավ մտածեն՝ քրդերի տունդարձը Թուրքիա այնպես կազմակերպելու մասին, որպեսզի այդ իրադարձությունը անհանգստությունների պատճառ չդառնա թուրքական հասարակության մեջե: PKK-ի անդամների Թուրքիա վերադարձը կազմակերպչական խմբի ղեկավար Զուբեիր Այդարը լրագրողների հետ զրույցում հաստատել է Էրդողանի խոսքերը: «Քրդերի վերադարձը Եվրոպայից անհայտ ժամկետով հետաձգել ենք: Հետագա որոշումը կընդունենք իրադրությունից ելնելովե, -ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում