Տարածաշրջանային

ՎԶԵԲ-ը 120 միլիոն դոլար կտրամադրի Ադրբեջանում մեթանոլի արտադրության գործարանի կառուցման համար

2 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհուրդը հավանություն Է տվել Ադրբեջանում մեթանոլի արտադրության գործարանի կառուցման համար 120 միլիոն դոլարի տրամադրմանը, հաղորդել Է բանկի պաշտոնական կայքը: Ավելի քան 300 միլիոն դոլար արժողությամբ նախագիծը կýինանսավորվի Ադրբեջանի Միջազգային բանկի հետ համատեղ: Azerbaijan Methanol Company (AzMeCo) գործարանի արտադրական կարողությունը, որը կկառուցվի Բաքվի Ղարադաղի շրջանում, տարեկան կկազմի 561 հազար տոննա մեթանոլ, որը կարտադրվի բնական գազի կերպափոխման միջոցով: Ապագայում գործարանում պլանավորվում Է արտադրել նաեւ միզանյութ եւ ամոնիակ: Արտադրանքը նախատեսված Է, հիմնականում, արտահանման համար: «Նախագիծը կխթանի Ղարադաղի շրջանում նավթաքիմիական խմբի զարգացմանը, կներգրավի լրացուցիչ ներդրումներ եւ կբացի երկրում զբաղվածության նոր հնարավորություններե,- ասված Է բանկի հաղորդագրությանն մեջ: Այնտեղ նշված Է, որ տրամադրված գումարն Ադրբեջանում ՎԶԵԲ-ի առավել խոշոր ներդրումն Է մասնավոր ընկերությունում: Ադրբեջանում գործունեության սկզբից ի վեր ՎԶԵԲ-ը երկրում ավելի քան մեկ միլիարդ դոլար Է ներդրել կորպորատիվ եւ ýինանսական հատվածի 90 նախագծերի, ենթակառուցվածքի եւ Էներգետիկայի զարգացման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում