Տարածաշրջանային

Իրանը կարեւոր նշանակություն Է տալիս Թեհրան Թուրքիայի վարչապետի այցին

1 րոպեի ընթերցում

ԹԵՀՐԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը կարեւոր նշանակություն Է տալիս Թեհրան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական այցին: Այդ մասին այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին: Նա նշել Է, որ երկու երկրների հարաբերությունները կառուցվում են ռազմավարական հիմքի եւ փոխադարձ հարգանքի վրա: Ըստ Մոթաքիի՝ Թեհրանում կայանալիք բանակցությունները հող կստեղծեն իրանա- թուրքական փոխհարաբերությունների առաջխաղացման համար: Երկկողմ հարաբերությունների քննարկումից բացի, բանակցությունների առարկա կդառնան տարածաշրջանային հարցերն ու այն փոփոխությունները, որ տեղի են ունեցել տարածաշրջանում, հավելել Է Մոթաքին: «Իրանը եւ Թուրքիան վերջին տարիներին մշտապես կարծիքներ են փոխանակում տարածաշրջանային թեմատիկայի շուրջ: Կարծում եմ, որ Էրդողանի այցից հետո օրակարգում կհայտնվի երկու երկրների նախագահների հանդիպումը: Այդօրինակ հանդիպումները երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլեր են, ասել Է Իրանի արտգործնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում