Սկսվում են Վրաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները
1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր «անհապաղ պատասխանե պայմանական անվանման ներքո սկսվում են Վրաստանի եւ ԱՄՆ-ի երկշաբաթյա համատեղ զորավարժությունները: Ինչպես հաղորդել Է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը, «այդ զորավարժությունները այն ծրագրի բաղադրիչն են, որը նպատակ ունի վրացի զինվորականներին պատրաստել՝ մասնակցելու Աýղանստանի միջազգային խաղաղապահ գործողությանը: Այս փուլում Վրաստանի զինուժերն արտակարգ պատրաստություն կանցնեն հակաահաբեկչական գործողություններին մասնակցելու համար: Ամերիկացի հրահանգիչների խումբն արդեն ժամանել Է Վրաստան: Վարժանքներն ընթանալու են Կրծանիսի ուսումնական կենտրոնում: