Իրանն ակնկալում Է, որ Ռուսաստանը կպահպանի Բուշերի ատոմային Էլեկտրակայանի կառուցման ժամկետը
1 րոպեի ընթերցում
ԹԵՀՐԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Թեհրանն ակնկալում Է, որ ռուսաստանյան կողմը պայմանավորված ժամկետում կավարտի Բուշերի ատոմային Էլեկտրակայանի շինարարությունը: Այդ մասին այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում ասել Է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին: Նա նշել Է, որ «ՌոսատոմԷքսպորտե ընկերությունը եւ ՌԴ-ի կառավարությունը պարտավորվել են Բուշերի ատոմային Էլեկտրակայանը շահագործման հանձնել սահմանված ժամկետում: «Այժմ ատոմակայանի շինարարությունը մոտենում Է վերջնական փուլինե,-ասել Է նախարարը: