Բաքվում տեղի կունենա Վրաստանի կաթողիկոսի եւ Համայն Ռուսիո եւ Մոսկվայի պատրիարքի առաջին հանդիպումը
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում տեղի կունենա Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի եւ Համայն Ռուսիո եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլի հանդիպումը: Այդ մասին հաղորդել են ռուսաստանյան ԶԼՄ-ները: «Նոյեմբերի սկզբին ես մեկնելու եմ Բաքու՝ մասնակցելու շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի 60-ամյակի եւ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավարի պաշտոնում նրա գործունեության 30-ամյակի տոնակատարությանը: Բաքվում տեղի կունենա իմ առաջին հանդիպումը Համայն Ռուսիո եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլի հետե,-ասել Է Իլյա Երկրորդը: