Տարածաշրջանային

Իրանը պատրաստ Է լրահարստացման համար ուրան ուղարկել այլ երկրներ

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը պատրաստ Է իր ունեցած ուրանի պաշարների մի մասը լրահարստացման ուղարկել արտասահման: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «üրանսպրեսե գործակալությունը, այսօր հայտարարել Է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մանուչեհր Մոթաքին: Անցած չորեքշաբթի՝ հոկտեմբերի 21-ին, ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Մուհամեդ Էլ Բարադեյը հայտնել Է, որ Իրանի, üրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչներին Է փոխանցել Թեհրանի հետազոտական ռեակտորի համար հարստացված ուրանի մատակարարումների վերաբերյալ առաջարկությունների փաթեթը: Ուրբաթ՝ հոկտեմբերի 23-ին, Ռուսաստանի, üրանսիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները ՄԱԳԱՏԷ- ին հայտարարել են առաջարկությունների փաթեթին իրենց համաձայնության մասին: Իրանը հայտարարել Էր, որ այդ առաջարկություններին կպատասխանի այս շաբաթ: ՄԱԳԱՏԷ-ում ՌԻԱ «Նովոստիե-ի աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ Գործակալության նախաձեռնությունները նախատեսում են, որ Իրանին մատակարարվելիք արտասահմանյան միջուկային վառելիքի համար նախնական նյութ կծառայի 1,2 տոննա ցածրհարստացված ուրանը, որը թողարկվել Է իրանական Նաթանզի ձեռնարկությունում: Այն կլրահարստացվի Ռուսաստանում, իսկ այնուհետեւ üրանսիայում կպատրաստվեն վառելիքային հավաքվածքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում