Իսլայելը եւ Վրաստանը դադարեցրել են օդային հաղորդակցությունը
1 րոպեի ընթերցում
ԹԵԼ ԱՎԻՎ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը եւ Վրաստանը կիրակի օրվանից փաստորեն դադարեցրել են օդային հաղորդակցությունն ավիափոխադրիչների տարաձայնությունների պատճառով: Այդ մասին հաղորդել Է «Ուայ-նետե նորությունների ինտերնետ-ռեսուրսը՝ վկայակոչելով Իսրայելի տրանսպորտի նախարար Անվեր Օվադիյային: Օվադիյան պատասխանատվությունը բարդել Է Վրաստանի վրա, որը, նրա խոսքով, առաջինն Է հրաժարվել արտոնել «Արկիաե տեղական ավիափոխադիչի թռիչքները, եւ Իսրայելը հարկադրված Է եղել պատասխանել նույն կերպ: «Իսրայելը եւ Վրաստանը մոտավորապես տասը տարի առաջ ստորագրել են ձմռան շրջանում ավիափոխադրումների շուրջը համաձայնագիր, ըստ որի յուրաքանչյուր կողմը շաբաթական պետք Է կատարեր երեքական չվերթե,- ասել Է Օվադիյան: «(Վրաստան Իսրայելի ավիաընկերության թռիչքների) մերժման պատճառը պարզ չԷ եւ, ճիշտն ասած, փորք-ինչ տարօրինակ Է: Ուստի մենք դադարեցրել ենք Վրաստանի ավիափոխադրիչի չվերթերի թույլտվությունն այնքան ժամանակ, մինչեւ այս հացը չի լուծվիե,- հավելել Է նա: Իսրայելի եւ Վրաստանի միջեւ ավիափոխադրումների ծավալը գնահատվում Է տարեկան 25 հազար մարդ: