Այս տարվա ինն ամսում ԱՊՀ-ի երկրների հետ Ադրբեջանի արտաքին առեւտրի շրջանառությունը գերազանցել է 2,5 մլրդ դոլարը
1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2009 թվականի հունվար-սեպտեմբերին ԱՊՀ-ի երկրների հետ Ադրբեջանի արտաքին առեւտրի շրջանառությունը կազմել է 2540629,5 հազար դոլար կամ երկրի արտաքին առեւտրական շրջանառության ընդհանուր ծավալի 17,7 տոկոսը: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն: ԱՊՀ-ի երկրներ ադրբեջանական արտահանության ծավալն ինն ամսում կազմել է 1172835,6 հազար դոլար կամ երկրի արտահանության ընդհանուր ծավալի 11,74 տոկոսը, իսկ ներմուծման ծավալը` 1367793,9 հազար դոլար կամ ամբողջ ներմուծման 31,31 տոկոսը: ԱՊՀ-ի երկրների հետ Ադրբեջանի արտաքին առեւտրի բացասական սալդոն կազմել է 194958,3 հազար դոլար: Ընթացիկ տարվա սեպտեմբերին ԱՊՀ-ի երկրների հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 417957,5 հազար դոլար: 2009 թվականի ինն ամսվա արդյունքներով` Ադրբեջանի արտաքին առեւտրի շրջանառության ծավալը կազմել է 14355940,3 հազար դոլար: