ՄԱԿ-ի տեսուչները այցելել են Իրանի ուրանի հարստացման գործարան
1 րոպեի ընթերցում
ԼՈՆԴՈՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի մի խումբ տեսուչներ՝ թվով չորս մարդ, կիրակի առաջին այցելությունն են կատարել Իրանի Կում քաղաքի մերձակա ուրանի հարստացման ստորգետնյա գործարան: Այդ մասին հաղորդել Է բրիտանական Բի Բի Սի ռադիոընկերությունը: Հյուրանոց վերադառնալուց հետո նրանք ձեռնպահ են մնացել որեւիցե մեկնաբանություն անելուց: Սպասվում Է, որ առաջիկա ժամերին, հնարավոր Է նաեւ՝ երեքշաբթի ՄԱԿ-ի տեսուչները վերստին կկարողանան այցելել այդ օբյեկտ, որի գոյության մասին Թեհրանը հայտարարել Էր ընթացիկ տարվա սեպտեմբերի 21-ին: Գործարանը հայտնի Է üորդո անվանումով: Դա իրանական այն ավանի անվանումն Է, որը խիստ տուժել Էր 1980-1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմի հետեւանքով: