Ադրբեջանի արտակարգ իրավիճակների փրկարարները Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ համատեղ վարժանքներ կանցկացնեն
1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քյամալադդին Հեյդարովը հայտարարել է, որ ծրագրել են համատեղ վարժանքներ անցկացնել Թուրքիայի եւ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների փրկարարների հետ: «ԱզերիՊրեսիե հետ զրույցում Հեյդարովն ասել է, որ համատեղ վարժանքներ անցկացնելու վեաբերյալ բանակցություններ է անցկացրել Թուրքիայի պետնախախարար Ջեմիլ Չիչեքի եւ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուի հետ: «Համատեղ վարժանքներ անցկացնելու մասին հարցն այլեւս տեղ է գտել Թուրքիայի եւ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների կազմավորումների ծրագրերումե, -ասել է նա: