Վրաստանը կշարունակի մասնակցել ժնեւյան քննարկումներին
1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական կողմն ապագայում Էլ ակտիվորեն կմասնակցի ժնեւյան քննարկումներին երկրի ապաօկուպացման հասնելու համար: Այդ մասին ասված Է Վրաստանի արտգործնախարարության պաշտոնական հայտարարության մեջ, որն այսօր տարածվել Է ժնեւյան բանակցությունների՝ հինգշաբթի կայացած յոթերորդ փուլի արդյունքների կապակցությամբ: «Չնայած Ռուսաստանի եւ նրա խամաճիկային ռեժիմների կոշտ ու ոչ կառուցողական դիրքորոշմանը, վրացական կողմն ակտիվորեն կշարունակի մասնակցել բանակցություններին, որպեսզի հնարավորինս շուտ տեղի ունենա միջազգային կազմակերպությունների ու դիտորդների մուտքն օկուպացված տարածքներ, կատարվեն հրադադարի վերաբերյալ համաձայնագրի բոլոր կետերը, տեղի ունենա երկրի ապաօկուպացում եւ իրականացվի փախստականների անվտանգ ու արժանապատիվ վերադարձըե,-ասված Է հայտարարության մեջ: