Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Ռուսաստանը կարող Է քաղաքական ճնշում գործադրել Իրանի վրա
1 րոպեի ընթերցում
ԲՐՅՈՒՍԵԼ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ýոգ Ռասմուսենը հույս ունի, որ Ռուսաստանն ազդեցություն կգործի Իրանի վրա այդ երկրի միջուկային հիմնախնդիրը կարգավորելու համար: «Ռուսաստանն զգալի քաղաքական ներուժ ունի Իրանի վրա ազդելու համար, որպեսզի նա հրաժարվի իր միջուկային ծրագրիցե,-հայտարարել Է Ռասմուսենը՝ այսօր ելույթ ունենալով Բրյուսելում կայացած խորհրդաժողովում, որը կազմակերպել Էր Քառնեգիի հիմնադրամը: