Տարածաշրջանային

Իրանի Քրդաստանի նահանգում իշխանությունների ներկայացուցիչ Է սպանվել

1 րոպեի ընթերցում

ԹԵՀՐԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգշաբթի երեկոյան Իրանի Սենենդեջ քաղաքում սպանվել Է Քրդաստանի նահանգից երկրի Փորձագետների խորհրդի պատգամավոր Մոհամադ ՇեյխոլԷսլամը: Իրանական «üարսե գործակալության տվյալներով՝ անհայտ անձինք ժողովրդի ընտրյալին գնդակահարել են նրա տան շեմին: Սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում Իրանական Քրդստանում իշխանության ներկայացուցչի արդեն չորրորդ սպանությունն Է: Ավելի վաղ անհայտ հանցագործների զոհ են դարձել դատական իշխանության երկու ներկայացուցիչ, ինչպես նաեւ Սենենդեջի իմամ Բորհան Ալի Ռուհանին, որն ակտիվորեն աջակցում Էր Մահմուդ Ահմադինեժադին Իրանի նախագահական ընտրություններում: Իրանի փորձագետների խորհուրդը երկրի պետական իշխանության կարեւորագույն մարմին Է: Այն գլխավորում Է Իսլամական Հանրապետության նախկին նախագահ այաթոլլա Ալի Աքբար Հաշեմի Ռաýսանջանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում