Տարածաշրջանային

Սերգեյ Բաղապշ. Աբխազիան ոչ մեկի թույլ չի տա ծովահենությամբ զբաղվել իր ջրերում

1 րոպեի ընթերցում

ՍՈՒԽՈՒՄ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը բարձր Է գնահատել հրամանատարաշտաբային վարժանքների շրջանակներում հանրապետության զինուժերի կողմից ցուցաբերված գործակցության մակարդակը: Հինգշաբթի երեկոյան աբխազական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Բաղապշը հայտարարել Է, որ հանրապետության զինուժերի վարժանքները «նպատակամղված են ծովում Վրաստանի կողմից ոտնձգություններ թույլ չտալունե: «Աբխազիան իր ծովային սահմանը կպաշտպանի այնպես, ինչպես որ ցամաքայինը: Համարժեք միջոցներ ձեռնարկելու համար մենք բավարար ուժեր ունենքե,-նշել Է նա: «Աբխազիան ոչ մեկի թույլ չի տա ծովահենությամբ զբաղվել իր ջրերում, իսկ միջազգային հանրակցությունը պետք Է մտածի, թե ինչի կարող են հանգեցնել վրացական կողմի գործողությունները չեզոք ջրերումե,-ընդգծել Է նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում