Տարածաշրջանային

Ըստ ԵՄ-ի ներկայացուցչի՝ արեւելյան գործընկերների հետ Եվրամիության բազմակողմ համագործակցությունը չորս ուղղություն Է նախատեսում

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արեւելյան գործընկերությունե ծրագրի շրջանակներում արեւելյան գործընկերների հետ Եվրամիության բազմակողմ համագործակցությունը չորս ուղղություն Է նախատեսում: Այդ մասին այսօր Բաքվում լրագրողներին հայտարարել Է Եվրոպայի հարեւանության քաղաքականության դիրեկտորատի վարչական աշխատանքների ղեկավար Ջովանի Կրեմոնինը: Այդ ուղղությունների ոլորտում նա նշել Է ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, Էկոնոմիկայի ինտեգրացումը, Էներգետիկական անվտանգությունը, մարդու եւ խոսքի ազատությունը: Նրա խոսքով՝ Եվրամիությունը արեւելյան յուրաքանչյուր գործընկերոջ հետ փորձի փոխանակում կանցկացնի օրենսդրական բազայի կատարելագործման, ժողովրդավարության բնագավառում բարեփոխումներ իրականացնելու ոլորտում, կարող են ընդգրկվել նաեւ այլ ոլորտներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում