Տարածաշրջանային

Իրանում պաղեստինյան ժողովրդի հետ համերաշխության զանգվածային ցույցեր են տեղի ունենում

1 րոպեի ընթերցում

ԹԵՀՐԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Իրանում պաղեստինյան ժողովրդի հետ համերաշխության զանգվածային ցույցեր են տեղի ունենում: Դրանք անցկացվում են Երուսաղեմի միջազգային օրվա շրջանակներում, որը 80-ական թվականների սկզբին հիմնվել Է Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնիի կողմից: Թեհրանում մարդկանց շարասյուները շարժվում են յոթ երթուղով եւ պետք Է միանան Թեհրանի համալսարանում, որտեղ տեղի կունենա ավանդական ուրբաթօրյա աղոթք: Ցուցարարները տանում են Իրանի, Պաղեստինի, շիաների «Հըզբոլլահե շարժման դրոշները, իմամ Խոմեյնիի եւ Իրանի ներկայիս ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի դիմանկարները: Պարբերաբար հնչում Է վերջին երեք տասնամյակներում Իրանի համար ավանդական դարձած «Մահ Իսրայելինե կարգախոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում