Տարածաշրջանային

Ժնեւյան բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա նոյեմբերին

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անդրկովկասի անվտանգության հարցերի շուրջ ժնեւյան բանակցությունների հաջորդ ութերորդ փուլը տեղի կունենա նոյեմբերին: Այդ մասին ՌԻԱ «Նովոստիե-ին հայտնել Է Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորող փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Խոսելով նախօրյակին Ժնեւում ավարտված յոթերորդ փուլի մասին՝ նա նշել Է, որ քննարկումները բավական թեժ Էին: Կարասինի խոսքով՝ անվտանգության հարցերի աշխատանքային խմբում քննարկվել Է տարածաշրջանի իրադրությունը եւ անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ուժ չկիրառելու վերաբերյալ պարտավորեցնող փաստաթղթի կնքման հարցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում