Տնտեսություն

Ըստ Ռ.Քոչարյանի` Հայաստանն ատոմային էներգետիկա պետք է ունենա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանը, անկասկած, ատոմային էներգետիկա պետք է ունենա, եւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Գործնական քայլեր կսկսվեն 2008-2009 թվականների ընթացքում: Ներկայումս փորձագիտական բավական լուրջ աշխատանքներ են իրականացվումե,-ասաց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Երեւանի պետական համալսարանի ուսանողների եւ դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ: «Մեզ համար ցանկալի կլիներ առկա ենթակառուցվածքների վրա նոր տեխնոլոգիաներով կառուցել նոր ատոմակայան, բայց խնդիրն այն է, թե դա ինչ ծախսեր կպահանջի, եւ ինչ ազդեցություն կունենա նոր ատոմակայանի կառուցումը սակագնային քաղաքականության վրաե,-նշեց Ռ.Քոչարյանը: Ըստ նրա` կառուցելու պարագայում ճիշտ պետք է ընտրել հզորությունը, ծախսերը եւ ներդրած գումարների վերադարձելիության հարցը, որպեսզի դժվարություն չլինի ե’ւ տնտեսության, ե’ւ ժողովրդի համար: «Ենթադրում եմ, որ 2012-2013 թվականներին գործնական աշխատանքներ կսկսվեն նոր ատոմակայանի հետ կապված կամ առկա ատոմակայանի արդիականացման հարցումե,-ասաց Ռ.Քոչարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում