ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն
այսօր ժամանեց Երեւան: «Զվարթնոցե միջազգային օդանավակայանում նրան դիմավորեց
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Շատ լավ տրամադրոթյամբ եմ եկել Հայաստան, եկել եմ աղջկաս, թոռնիկներիս
եւ թոռնիկիս տիկնոջ հետ, որը Հայաստանից է: Ամեն տարի մեկ անգամ գալիս եմ, եւ
ամեն անգամ մեծ ուրախություն եմ զգումե,- ասաց Շ. Ազնավուրը` պատասխանելով
լրագրողներին:
Այն հարցին, թե տեսել է արդյոք մաեստրոն Երեւանում կառուցվող իր անվան
տուն-թանգարանը, նա պատասխանեց, որ միայն մանրակերտն է տեսել:
«Աստված գիտե, թե երբ հայ հանդիսատեսը ինձ նորից կլսիե,- ասաց Շ.
Ազնավուրը` պատասխանելով այն հարցին, թե երբ նա հաջորդ անգամ հանդես կգա
հայրենիքում: