Հասարակական

Փարիզում հայ-ýրանսիական համատեղ նամականիշի թողարկման հանդիսավորարարողությանը ներկա է եղել նաեւ Շառլ Ազնավուրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: üրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում մայիսի 22-ին Փարիզում եւ Երեւանում միաժամանակ թողարկվել է հայ- ýրանսիական համատեղ նամականիշ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, համատեղ նամականիշի թողարկման առաջին օրվա արարողությունը Փարիզում տեղի է ունեցել Ծովային թանգարանում, ուր փետրվարի սկզբից ի վեր ցուցադրվում են Հովհաննես Այվազովսկու ծովանկարները: Հանդիսավոր արարողության բացումը կատարել են üրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը, Շառլ Ազնավուրը եւ ýրանսիական «Լա պոստե ընկերության նախագահ Ժան-Պոլ Բային: «Մեծ խորհուրդ կա այն փաստի մեջ, որ հայ-ýրանսիական համատեղ նամականիշի թողարկման օրը համընկնում է Շառլ Ազնավուրի, ինչպես ինքն է ասում՝ հարյուր տոկոսով ýրանսիացու եւ հարյուր տոկոսով հայի ծննդյան տարեդարձի հետե,- շնորհավորելով մեծ արտիստին՝ ասել է դեսպան Է.Նալբանդյանը: Համատեղ նամականիշի թողարկման գաղափարին աջակցելու եւ այն իրականացնելու համար դեսպանը հատուկ շնորհակալություն է հայտնել üրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Պատրիկ Դեւեջյանին, ինչպես նաեւ «Լա պոստե ընկերության նախագահ Ժան- Պոլ Բայիին եւ «Լա պոստիե ու «Հայփոստիե ողջ անձնակազմերին՝ նշելով, որ փոստի, որպես ավետաբերի պատկերը՝ Արարարտ լեռան վրա ճախրող աղավնիի տեսքով, արդեն ամիսներ ի վեր խորհրդանշում է Հայաստանի տարին üրանսիայում: üրանսիան տարեկան մեկ անգամ է որեւէ երկրի հետ թողարկում համատեղ նամականիշ: Հայ-ýրանսիական համատեղ նամականիշի թողարկման գաղափարը ծնվել էր դեռեւս մեկուկես տարի առաջ՝ Հայաստանի ýիլատելիստների միության նախկին նախագահ Տիգրան Լիլոյանի հետ խորհրդակցաբար: Հայաստան-üրանսիա համատեղ թողարկման նամականիշների վրա պատկերված են 15- րդ դարի երկու գլուխգործոցներ՝ հայկական ձեռագիր մատյանից մի մանրանկար՝ «Ծնունդըե, եւ Ռեյմսի Աստվածամոր տաճարի գավիթը զարդարող ութ քանդակներից «Ժպտացող հրեշտակըե: Նույն օրը üրանսիայում եւ Հայաստանում նամականիշները մտել են շրջանառության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում