Հասարակական

ՀՀԿ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության 11-րդ համագումարում ՀՀԿ նախագահ ընտրվեց կուսակցության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Նա շնորհակալություն հայտնեց կուսակցության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` դա համարելով բարձր պատասխանատվություն: «Հանրապետական կուսակցության նախկին երեք նախագահները` Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը, եղել են մեր նորագույն պատմության մեջ կարեւորագույն դերակատարություն ստանձնած քաղաքական գործիչներ, եւ նրանցից հետո կուսակցությունը գլխավորելը իսկապես պարտավորեցնող է: Հավաստացնում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որ Հանրապետական կուսակցության դերակատարությունը մեր հասարակական, քաղաքական կյանքում օրըստօրե մեծանաե,-ասաց Ս. Սարգսյանը: Կուսակցության նախագահի տեղակալներ ընտրվեցին Տիգրան Թորոսյանը, Մուշեղ Լալայանը, Ռազմիկ Զոհրաբյանը եւ Գալուստ Սահակյանը: Կանոնադրական փոփոխություններով հանվեց ՀՀԿ խորհրդի նախագահի պաշտոնը, խորհրդի կազմը 72-ից ընդլայնվեց` ունենալով 100 անդամ եւ ստեղծվեց կուսակցության գործադիր մարմին` 13 անդամներով: Կուսակցության կանոնադրությամբ կուսակցության նախագահը համարվում է նաեւ գործադիր մարմնի ղեկավարը: Համագումարին մասնակցում են կուսակցության 650 պատվիրակներ, տարածքային եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր, ընդհանուր թվով մոտ 1300 մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում