Հասարակական

üրանսիայում թողարկվել է Շառլ Ազնավուրի երգերի նոր ալբոմը

1 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս շաբաթ üրանսիայում թողարկվել է Շառլ Ազնավուրի երգերի նոր ալբոմը` նվիրված ýրանսիական քաղաքների արվարձաններում ապրող ներգաղթողների երեխաներին: Երգչի խոսքերով, օտար երկրներից եկածները հաճախ մեծ ռիսկի են ենթարկվում: «Ես կոչ չեմ անում պաշտպանել բոլորին, բայց նրանց պետք է օգնել ըմբռնումով եւ սրտի ջերմությամբ: Ընդ որում, եթե անհրաժեշտ է նրանց մի մասին արտաքսել երկրից, եկեք անենք դա, բայց ոչ ձեռնաշղթաներ հագցնելով եւ ինքնաթիռի մեջ նետելովե,- ասել է 83-ամյա շանսոնյեն: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայությամբ՝ Ազնավուրը հաճախ է բարեխոսել ýրանսիացի պաշտոնյաների առջեւ` խնդրելով քաղաքացիություն շնորհել կամ բնակարան հատկացնել բազմազավակ ներգաղթյալներին: Մեկ ամիս առաջ Փարիզի քաղաքապետարանում Շ. Ազնավուրին մեդալ է հանձնվել՝ ներգաղթողների հիմնախնդիրների լուծման գործում անձնական վաստակի համար: Օրերս մեծ երգիչը համերգ է տվել Փարիզում, որի հասույթը կօգտագործվի ýրանսերեն սովորող հարյուրավոր հայաստանցի երեխաների դեպի üրանսիա մեկշաբաթյա ուղեւորության կազմակերպման նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում