Սեպտեմբերի 30-ին «Շառլ Ազնավուր եւ ընկերներե համերգի կապակցությամբ ժամանակավորապես կփակվեն Երեւանի մի շարք փողոցներ եւ տրանսպորտային երթուղիներ
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 30-ին կայանալիք «Շառլ Ազնավուր եւ ընկերներե համերգի կապակցությամբ ժամանակավորապես կփակվեն մայրաքաղաքի մի շարք փողոցներ եւ տրանսպորտային երթուղիներ, ինչպես նաեւ կիրականացվեն անվտանգության պահանջներից բխող որոշակի սահմանափակումներ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանից, համերգի տոմսեր ունեցող քաղաքացիների համար մուտքը Հանրապետության հրապարակ բաց կլինի Նալբանդյան փողոցից, իսկ մյուսների համար` Տիգրան Մեծ, Ամիրյան եւ Վազգեն Սարգսյան փողոցներից: Սեպտեմբերի 30-ին Աբովյան, Բուզանդ եւ Մելիք-Ադամյան փողոցներից մուտքը փակ կլինի: Նույն օրը` ժամը 18.00-ից մինչեւ համերգի ավարտը, փակ կլինեն նաեւ «Հանրապետության հրապարակե մետրոյի կայարանի մուտքն ու ելքը: Սեպտեմբերի 30-ին` ժամը 18.00-ից, տրանսպորտային միջոցների երթեւեկության համար Հանրապետության հրապարակ տանող ուղղություններով փակ կլինեն` Ամիրյան փողոցը` Մաշտոցի պողոտայի կողմից, Աբովյան եւ Նալբանդյան փողոցները` Սայաթ- Նովայի փողոցի, Զաքյան եւ Տիգրան Մեծի փողոցները` Խանջյան փողոցի, Վազգեն Սարգսյան, Բեյրութի եւ Իտալիայի փողոցները` Գրիգոր Լուսավորչի փողոցի կողմից: Հաշվի առնելով միջոցառման զանգվածայնությունը` մեծ պայուսակներով, տոպրակներով եւ հեծանիվներերով անձանց մուտքը Հանրապետության հրապարակ կարգելվի: