Շառլ Ազնավուրը՝ Երեւանում
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ýրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրն այսօր` ժամը 01:00-ին ժամանեց Երեւան` մասնակցելու Հայաստանում üրանսիայի տարվա բացմանը նվիրված միջոցառումներին: Այսօր üրանսիայում կմեկնարկի Հայաստանի տարին: Այդ կապակցությամբ մեծանուն երգիչը սեպտեմբերի 30- ին համերգային ծրագրով հանդես կգա Հանրապետության հրապարակում: «Իմ այցելությունը կարեւորում եմ նաեւ Հայաստանի անկախության 15- ամյակով, քանզի հայրենիքիս անկախությունն ինձ համար նույնն է նշանակում, ինչ որ ցանկացած հայ մարդու համարե,-լրագրողներին ասաց աշխարհահռչակ երգիչը: Շառլ Ազնավուրին ուղեկցում են այնպիսի աշխարհահռչակ ýրանսիացի արվեստագետներ, ինչպիսիք են կոմպոզիտոր Միշել Լեգրանը, Իզաբել Բուլլեն, Ժան Կլոդ Բրիան, Նանա Մուսկովրին, այլք: