ՓԱՐԻԶ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ
Ազնավուրը 60 տարվա բաժանումից հետո վերադառնում է ամերիկյան բեմ, ուր վերջին
անգամ ելույթ է ունեցել 1948 թվականին:
Այն ժամանակ Ազնավուրին օվկիանոսից այն կողմ քչերն էին ճանաչում, ասում են,
շանսոնյեն նույնիսկ հետադարձ տոմս ու մուտքի անցագիր չուներ: Այսօր նրա
այցագիրը 60-ից ավելի ýիլմերն ու 700-ից ավելի երգերն են:
«Ես չեմ կարող ապրել անցյալով եւ միշտ փորձում եմ գտնել այն թեմաները, որ այս
պահին հուզում են հասարակությանըե, - ամերիկյան թերթերից մեկին տված
հարցազրույցում խոստովանել է Ազնավուրը:
Աշխարհահռչակ շանսոնյեն, ըստ «Ազատությանե, այժմ պատրաստվում է նոր
ձայնասկավառակ ձայնագրել: Նոր երգերը պատմում են մեծ քաղաքի ետնախորշերում
ապրող փախստականների, լքված ու ծերացող գյուղերի, ռասիզմի, եւ իհարկե՝ սիրո
մասին:
«Երիտասարդները միշտ եւ ամենուր իմ ծուղակն են ընկնում, երբ սիրահարվում են, -
կատակով նկատում է 82-ամյա Ազնավուրը, ով երբեք չի դադարում խոստովանել. -ես
սիրում եմ կյանքըե: