Հասարակական

Շառլ Ազնավուրի համերգի օրը Հանրապետության հրապարակը բաց կլինի Ամիրյան, Տիգրան Մեծ եւ Վազգեն Սարգսյան փողոցներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արփինե Սահակյան): Սեպտեմբերի 30-ին Հանրապետության հրապարակում կայանալիք «Շառլ Ազնավուրը եւ բարեկամներըե աննախադեպ համերգը լինելու է բացօթյա: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպամանը նշեց üրանսիայում Հայաստանի օրերի հանձնակատար, ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը, սա Շառլ Ազնավուրի նվերն է առ Հայաստան եւ իր զգացումի արտահայտումը առ Հայաստանի 15-ամյա անկախությունն ու «Հայաստանի տարին üրանսիայումե միջոցառումը: Համերգին մասնակցել ցանկացողների համար մուտքը Հանրապետության հրապարակ բաց է լինելու Ամիրյան, Տիգրան Մեծ եւ Վազգեն Սարգսյան փողոցներից: Ըստ բանախոսի, ցանկալի է, որ քաղաքացիները նախապես ներկայանան, քանի որ ձեռնարկվելու են անվտանգության եւ հսկողության միջոցներ: Հրապարակում` անմիջապես բեմի առջեւում, տեղադրվելու է 2000 տեղանոց պարտեր: Պարտերի մի մասը նախատեսված է üրանսիայի Հանրապետության եւ ընդունող կողմի պատվիրակությունների, ինչպես նաեւ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների համար: Պարտերի մյուս մասը նախատեսված է վաճառքի համար: Բավական բարձր գներով վաճառվող տոմսերից ստացված հասույթը, որոնց նկատմամբ, Վ. Սարգսյանի հավաստմամբ, կա բավական մեծ հետաքրքրություն, մասամբ կփակի համերգի անցկացմանն ուղղված ծախսերը: Հրապարակում տեղադրվելու են Մոսկվայից բերված երեք մեծ էկրաններ: Նշենք, որ Շ. Ազնավուրի հետ միասին üրանսիայից ժամանելու են Միշել Լեգրանը, Էլե Սեգարան, Նանա Մուսկուրին, Իզաբել Գուլեին, Դանի Բրիյանը եւ Լիվ Ռենոն: Համերգը վարելու է հայտնի դերասան Ժան Կլոդ Բեալին եւ Վիցե-միսս Եվրոպա-2005 Լուսինե Թովմասյանը: Համերգին հետեւելու է հրավառություն, երկինքը հրավառվելու է üրանսիայի դրոշի գույներով, ինչը, ըստ բանախոսի, եւս «խորհրդանշում է մեր երկրների միջեւ բարեկամությունը եւ üրանսիայում Հայաստանի տարինե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում