ԻՋԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Լիա Ներկարարյան): Աշխարհահռչակ
Շառլ Ազնավուրը մասնավոր այցով ապրիլի 9-ին գտնվել է Տավուշի մարզում:
Այցը սկսվել է Գոշ գյուղից Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի եւ Հայաստանյաց
առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի Տավուշի մարզի փոխառաջնորդ հոգեշնորհ Տ.
Սասուն Ծ. վրդ. Զմրուխտյանի ուղեկցությամբ:
Շառլ Ազնավուրն այցելել է Գոշավանք, Հաղարծին, որտեղ ժողովուրդը մեծ երգչին
դիմավորել է աղ ու հացով, մեծ հյուրասիրությամբ:
«Մենք մեր Մեծ հային, որով բոլորս հպարտանում ենք, այցի ընթացքում պատմեցինք
մեր մարզի, հատկապես` Գոշավանքի եւ Հաղարծնի վանքի պատմությունը: Այս երկու
հոգեւոր կենտրոններն ինքն է ընտրել, որովհետեւ ոչ մի անգամ Տավուշի մարզում չի
եղել: Նրա այցի միակ նպատակն էր տեսնել այս մշակութային կոթողները եւ աղոթելե,-
ասաց Տեր Սասուն Ծ. վրդ. Զմրուխտյանը: