Շառլ Ազնավուրը երկու համերգ է տալու Կրեմլում
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում, Կրեմլում հոկտեմբերի սկզբին երկու համերգ է տալու Շառլ Ազնավուրը: Համերգի ներկաների թվում են լինելու Ռուսաստանի եւ Հայաստանի առաջին տիկինները՝ Լյուդմիլա Պուտինան եւ Բելա Քոչարյանը: Մոսկվայում եղած ժամանակ Շառլ Ազնավուրը այցելելու է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն, որտեղ հանդիպելու Է այն մարդկանց հետ, ովքեր նպաստ են բերել դեսպանատան վերակառուցմանը: