Հասարակական

Շառլ Ազնավուրը ժամանել է Սամարղանդ՝ մասնակցելու «Արեւելքի մեղեդիներըե միջազգային երաժշտական փառատոնին

1 րոպեի ընթերցում

ՍԱՄԱՐՂԱՆԴ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը, ինչպես նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովի նախագահ Մայքլ Օմելեւան կիրակի օրը ժամանել են Սամարղանդ՝ մասնակցելու «Արեւելքի մեղեդիներըե միջազգային երաժշտական փառատոնին: Նրանց՝ համաժողովի մյուս հյուրերի ու մասնակիցների թվում, ողջունել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը՝ ճառով դիմելով արտիստներին ու հանդիսականներին: «Մենք ապրում ենք դժվարին ու տագնապալի ժամանակներում,-ասել է Իսլամ Քարիմովը փառատոնի հանդիսավոր բացմանը:-Անկասկած, նման անհանգիստ ժամանակաշրջանում երաժշտական արվեստը, որը մարդկության ընդհանուր ու անգնահատելի հարստությունն է, կարեւոր նշանակություն ունի տարբեր ժողովուրդների միջեւ բարեկամության ու համագործակցության ամրապնդման գործում, ծառայում է նրանց մերձեցմանըե: «Արեւելքի մեղեդիներըե՝ թվով հինգերորդ փառատոնը, հավաքել է 50 երկրների արտիստների: Նրա արդյունքները կամփոփվեն օգոստոսի 30-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում