Հասարակական

Ուզբեկստանում իրականացել է Շառլ Ազնավուրի մանկական երազանքը

1 րոպեի ընթերցում

ԲՈՒԽԱՐԱ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրը, որն Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի կողմից հրավիրվել է մասնակցելու «Արեւելքի մեղեդիներըե միջազգային երաժշտական փառատոնին, այցելել է Բուխարա եւ այսօր վերադարձել Սամարղանդ: Այդ մասին հայտնել է համաժողովի կազմակերպիչներից մեկը՝ Աիդա Իբրահիմովան: Նրա խոսքով, Շառլ Ազնավուրն ասել է, որ իրականացել է Ուզբեկստան այցելելու իր մանկական երազանքը: 12 տարեկան հասակում ապագա երգիչը կարդացել է «Մեկնենք Սամարղանդե գիրքը, որը վառ տպավորություն է գործել նրա վրա: Ելույթ ունենալով փառատոնի բացմանը՝ Ազնավուրն ասել է, որ շատ երաժշտական փառատոններ է տեսել իր կյանքում, բայց Սամարղանդինը ցնցել է իրեն իր թափով եւ ազգային մշակույթի նկատմամբ հոգատար վերաբերմունքով: «Արեւելքի մեղեդիներըե փառատոնին մասնակցում են 50 երկրների արտիստներ: Բեմահարթակը պատրաստվել է Ուզբեկստանի հին մայրաքաղաք Սամարղանդի Ռեգիստան կենտրոնական հրապարակում, բաց երկնքի տակ: Փառատոնը կավարտվի երեքշաբթի օրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում