ՄՈՍԿՎԱ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 4-ին եւ 5-ին Կրեմլի Պետական
պալատում համաշխարհային շրջագայության շրջանակներում տեղի կունենան հռչակավոր
երգիչ, կոմպոզիտոր եւ դերասան Շառլ Ազնավուրի համերգները: «üրանսիական շանսոնի
Նապոլեոննե, ինչպես նրան անվանում Է մամուլն ամբողջ աշխարհում, ռուսաստանցի
հանդիսականներին կներկայացնի «Ծնունդդ շնորհավոր, Շա՛ռլե անվանումը կրող
ծրագիրը:
Շառլ Ազնավուրը, որն ավելի քան հազար երգի հեղինակ Է, դարձել Է առաջին
ýրանսիացի կատարողը, որը պլատինե սկավառակ Է ստացել Եվրոպայում: Նրա
համերգներն անվանում են քնքշանքի, կարոտի եւ սիրո երկու ժամ: Ականավոր
շանսոնիե Մորիս Շեւալիեն Ազնավուրի մասին ասել Է. «Նա սիրո մասին այնպես Է
երգում, ինչպես մինչ օրս ոչ ոք երբեք չի երգել, նա երգում Է այնպես, ինչպես
ինքն Է սիրում, զգում եւ տառապումե:
«Ես շատ ուրախ եմ Ռուսաստանում իմ առաջիկա ելութի համար, որովհետեւ
այստեղ ինձ սպասում Է ամենաբարյացակամ եւ նրբազգաց հանդիսականը: Իմ երգերով ես
հույս ունեմ դահլիճի յուրաքանչյուր ունկնդրի մեջ առաջացնել միայն բարի եւ
հաճելի զգացումներե,- ասում Է Շառլ Ազնավուրը: