Շառլ Ազնավուրը ներկա կլինի իր «Անցած օրերե գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսինե տեղեկատվությունը թողարկվում Է նոր խմբագրությամբ
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Կոնստանտին Ամիրաքյան): Աշխարհահռչակ շանսոնիե եւ մեծ հայորդի Շառլ Ազնավուրի Հայաստան այցելության ժամանակ նախատեսվում Է, որ նա ներկա կլինի իր «Անցած օրերե գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին, «Միասնության շուրջպարինե, ինչպես նաեւ կայցելի հայրենի Ջավախք: Ինչպես տեղեկացանք գրքի հայերեն հրատարակման կազմակերպիչ Համահայկական երիտասարդական հիմնադրամի լրատվության բաժնից, շնորհանդեսին ներկա գտնվողները հնարավորություն կունենան իրենց գրքերի վրա ունենալ Շառլ Ազնավուրի մակագրությունը: ՀԵՀ-ի տնօրեն Արթուր Պողոսյանը, անդրադառնալով գրքի հայերեն տպագրությանը, նշեց, որ դրա ձեւավորման բոլոր մանրամասերը համաձայնեցվել է մաեստրոյի կազմակերպչական գրասենյակի հետ: Ըստ նրա` «Անցած օրերե գիրքը ýրանսերեն լույս տեսնելուց հետո թարգմանվել է չորս լեզուներով, եւ անընդունելի կլիներ, որ հայերեն չթարգմանվեր: Մեկ տարի առաջ թարգմանության համար մաեստրոյի գրասենյակի հետ բանակցելու ժամանակ պարզվել է, որ Հայաստանում արդեն իրականացվում է այդ աշխատանքը. այն կատարել է Համլետ Գասպարյանը` ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը: Գիրքն արդեն լույս է տեսել եւ վաճառքից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է «Ազնավուրը Հայաստանինե բարեգործական կազմակերպությանը: