Հասարակական

Շառլ Ազնավուրը ներկա կլինի իր «Անցած օրերե գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Կոնստանտին Ամիրաքյան): Աշխարհահռչակ շանսոնիե եւ մեծ հայորդի Շառլ Ազնավուրը Հայաստան այցելության ժամանակ ներկա կլինի իր «Անցած օրերե գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին, «Միասնության շուրջպարինե, ինչպես նաեւ կայցելի հայրենի Ջավախք: Ինչպես տեղեկացանք գրքի հայերեն հրատարակման կազմակերպիչ Համահայկական երիտասարդական հիմնադրամի լրատվության բաժնից, Շ.Ազնավուրը մեծ հետաքրքրությամբ է ընդունել նշված միջոցառումները, եւ, հատկապես, Միասնության շուրջպարը: ՀԵՀ-ի տնօրեն Արթուր Պողոսյանը, անդրադառնալով գրքի հայերեն տպագրությանը, նշեց, որ դրա ձեւավորման բոլոր մանրամասերը համաձայնեցվել է մաեստրոյի կազմակերպչական գրասենյակի հետ: Ըստ նրա` «Անցած օրերե գիրքը ýրանսերեն լույս տեսնելուց հետո թարգմանվել է շուրջ չորս լեզուներով, եւ անընդունելի կլիներ, որ հայերեն չթարգմանվեր: Մեկ տարի առաջ թարգմանության համար մաեստրոյի գրասենյակի հետ բանակցելու ժամանակ պարզվել է, որ Հայաստանում արդեն իրականացվում է այդ աշխատանքը. այն կատարել է Համլետ Գասպարյանը` ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը: Գիրքն արդեն լույս է տեսել եւ վաճառքից գոյոցած ողջ հասույթը փոխանցվելու է «Ազնավուրը` Հայաստանինե բարեգործական կազմակերպության հաշվի համարին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում