Շառլ Ազնավուրը մասնակցեց Հարթավան գյուղի ջրագծի բացման արարողությանը
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Սամվել Սարգսյան): «Լավ է, որ ամեն մարդ ջուր ունենա իր տանըե,-ասաց Հայաստան ժամանած հայ ժողովրդի մեծանուն զավակ Շառլ Ազնավուրը` Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում: Այնտեղ այսօր գործարկվեց «Ազնավուրը` Հայաստանինե բարեգործական կազմակերպության եւ Համաշխարհային բանկի համագործակցությամբ վերակառուցված խմելու ջրագիծը: Հարթավանցիները գյուղի հրապարակում ողջույնի բացականչություններով, ծափերով եւ ավանդական հացուաղով դիմավորեցին նրան: Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ հայր Թորգոմ աբեղա Տոնիկյանը կատարեց ակունքի օրհնության կարգ, ինչից հետո Շ.Ազնավուրը կտրեց ցայտաղբյուրը եզերող ժապավենը: Համտեսելով կառուցված ջրագծով գյուղ հասած ջուրը` նա լրագրողներին հավաստեց, որ այն համեղ է: Արարողության ժամանակ համայնքն իր շնորհակալությունը հայտնեց Շ. Ազնավուրին` նրա կատարած մեծ գործերի համար, ինչպես նաեւ ջրագծի ծրագիրն իրականացնողներին: Ջրագծի բացման արարողությանը մասնակցեցին Հայաստանում üրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Կյունին, Արագածոտնի մարզպետ Գագիկ Գյոզալյանը, Համաշխարհային բանկի` Հայաստանի գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի նախագահ Աշոտ Կիրակոսյանը: Նշենք, որ Հարթավանի ջրագիծը վերակառուցվել է ՀԲ-ի Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի եւ «Ազնավուրը` Հայաստանինե բարեգործական կազմակերպության համագործակցությամբ, ու ՀԲ-ի եւ üրանսիայի արտաքին գործերի նախարարության ավելի քան 36 հազար դոլար ýինանսավորմամբ: Շահառու են դարձել 1013 հարթավանցիներ, որոնցից 22-ը` փախստականներ: Համայնքի ներդրումը կազմել է 3 հազար 616 դոլարին համարժեք դրամ: Նախկինում Հարթավան գյուղը խմելու ջուր է ստացել Քուչակ գյուղի մոտակայքում գտնվող «Ամբառլուե աղբյուրից, 1960թ. կառուցված ջրագծով: Քուչակ գյուղի բնակչության աճի պատճառով Հարթավանի ջրի հոսքը նվազել է, եւ գյուղն սկսել է ջուր ստանալ Ծաղկունյաց լեռների աղբյուրներից, ինչը չէր բավարարում հարթավանցիների խմելու ջրի պահանջարկը: ՀՍՆՀ-ի ծրագրով վերակառուցվել է գյուղի վթարային վիճակում գտնվող ջրհավաքը եւ կառուցվել է եւս մեկ ջրհավաք կայան: Երկու կայանների շուրջ ստեղծվել են սանիտարական գոտիներ: Կառուցվել է նաեւ 2 կմ երկարությամբ նոր ջրագիծ, գյուղում անցկացվել են ներքին ցանցի խողովակաշարեր: Ռոջեր Ռոբինսոնի տեղեկացմամբ, համայնքն ինքն է որոշել, թե Հարթավանում ինչ աշխատանքներ պետք է կատարվեն ՀՍՆՀ-ի շրջանակներում` առավելություն տալով խմելու ջրագծի վերակառուցման նախագծին. ՀՍՆՀ-ի ծրագրերում համայնքները պետք է ունենան 10 տոկոսի համաýինանսավորում, եւ հիմնադրամը հաճախ կարողանում է Սփյուռքում գտնել բարերարներ, որոնք համայնքներին օգնում են կատարել համաýինանսավորումը: