Հասարակական

Շառլ Ազնավուրը ժամանեց Երեւան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Սամվել Սարգսյան): «Շատ ուրախ եմ, որ նորից Հայաստանում եմ: Կարծեմ չորս օր պիտի լինեմ այստեղ, այդ չորս օրվա մեջ բաներ կտեսնեմ, որ չեմ տեսելե,- լրագրողներին ասաց այսօր ուշ երեկոյան Երեւան ժամանած աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը: Մեծ հայորդուն «Զվարթնոցե միջազգաին օդանավակայանում դիմավորեցին ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանը, Հայաստանում üրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Կյունին, այլ պաշտոնատար անձինք: Շ.Ազնավուրը նաեւ նշեց, որ քույրն իր համար կարդացել է իր հեղինակած «Անցած օրերե գրքի հայերեն հրատարակությունից հատվածներ, բացի այդ, գիրքը կարդացել են իր ընկերները, որոնք նույնպես հավանել են գրքի թարգմանությունը: Խոսելով իր պապերի հայրենի եզերքներ` Ախալցխա եւ Ջավախք այցելության մասին, նա խոստացավ, որ այցելությունից հետո կկիսի իր տպավորությունները. «Վերադարձիս կասեմ, ինչ-որ սրտիս կգաե: Նախատեսվում Է, որ Շ.Ազնավուրը մայիսի 27-ին ներկա կլինի իր իր «Անցած օրերե գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին (գրքի վաճառքից ստացված հասույթը կմտնի «Ազնավուրը` Հայաստանինե հիմնադրամ), մայիսի 28-ին կմասնակցի «Միասնության շուրջպարինե, ինչպես նաեւ, հաջորդ օրը կայցելի հայրենի Ջավախքի Ախալցխա քաղաք, որտեղ ծնվել է մեծ հայորդու հայրը. Շ.Ազնավուրը Վրաստան կայցելի այդ երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրավերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում