2004 թվականին ýրանսիացի երգիչներից ամենաբարձր վարձատրվողը եղել է Միշել Սարդուն Շառլ Ազնավուրը երրորդն է
1 րոպեի ընթերցում
ՓԱՐԻԶ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2004 թվականին ýրանսիացի երգիչներից ամենաբարձր վարձատրվողը եղել է Միշել Սարդուն, որը սկավառակների թողարկումից, հեղինակային հոնորարներից եւ հյուրախաղերից վաստակել է 3,7 մլն եվրո: Նրա «Հաճույքի մասինե վերջին ժողովածուն թողարկվել է 800 հազար օրինակով: Անցած տարեշրջանում Սարդուն ղեկավարում էր ýրանսիական «Աստղերի ակադեմիանե, եւ դա մեծապես նպաստեց երիտասարդության շրջանում նրա ունեցած հաջողությանը: Երկրորդ տեղում üրանսիս Կաբրելն է, որը յուրաքանչյուր հինգ տարին մեկ թողարկում է մի ժողովածու: Դրանցից վերջինը` «Մեծ վնասներե-ը, նրան բերեց 3,4 միլիոն եվրո: «Հրաշալի եռյակըե եզրափակում է չծերացող, բայց արդեն 80-ամյա Շառլ Ազնավուրը: